Նյու Յորքի հանրահայտ «Քարնեգի հոլ» համերգասրահը հայտնել է, որ ռուս հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևն այս շաբաթբա ընթացքում չի ղեկավարի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը երեք համերգով, նրան կփոխարինի կանադացի Յանիկ Նեզե-Սեգենը։
ՏԱՍՍ-ը, հղում անելով համերգասրահի կայքին, գրում է, որ «Քարնեգի Հոլը» և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր համատեղ հայտարարել են, որ Յանիկ Նեզե-Սեգինը կփոխարինի Վալերի Գերգիևին փետրվարի 25-ից մինչև փետրվարի 27-ը նախատեսված համերգներին։ Բացի այդ, հաղորդվում է, որ փետրվարի 25-ին կայանալիք համերգին ռուս դաշնակահար Դենիս Մացուևի մասնակցությունը չեղարկվել է։ Նրա փոխարեն նվագախմբի հետ ելույթ ունեցող դաշնակահարի անունը կհայտարարվի ավելի ուշ։
Համերգների կազմակերպիչները ոչ մի կերպ չեն բացատրել Գերգիևին Նեզե-Սեգենով փոխարինելու պատճառը։
Ավելի վաղ Միլանի «Լա Սկալա» թատրոնը Գերգիևից պահանջել էր հանդես գալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչով, հակառակ դեպքում դա կարող է հեռացնել նրան «Պիկովայա դամա» օպերայում ելույթներից, որը բեմում է լինելու մարտի 5-13-ը։