Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու և ներկայիս զուգընկերոջ միջև վեճերը սոցցանցերում շարունակվում են։ Հանրահայտ ռեփերը հերթական գրառումն է արել ինստագրամյան իր էջում՝ ներկայացնելով՝ ինչու չի ցանկանում տեսնել Փիթ Դևիդսոնին իր ընտանիքի կողքին։
Ուեսթը հրապարակել է Դևիդսոնի նկարը, որի վրա գված է․ «Փիթ Դևիդսոնը զայրացնում է լսարանին երեխայի հետ սեռական կապ ունենալու վերաբերյալ կատակներով»։ Հրապարակմանը կից նա գրել է․
«Եվ մի պատճառ, թե ինչու պետք է SKETE-ը հեռու մնա իմ երեխաներից։ Եվ ոչ մեկը չնկատեց, որ նա այլև չի հայտնվում SNL շոուի եթերում, քանի որ պարոն «Ես կարող եմ օգնել ձեզ դեղորայքի հարցում»-ը հոգեկան նոպա է ունեցել այն բանից հետո, ինչ մենք նրան վռնդեցինք համացանցից»։
Հրապարակման մեջ Ուեսթը նաև խորհուրդ է տվել Դևիդսոնին «ներողություն խնդրել ընտանիքից նրանց ընտանիքի անդամը լինելու համար»։