Հայ Կինոյի օրը կայացել է հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշժությանը մասնակցել են բազմաթիվ հայտիներ, սակայն դեռ հայտի չէ, թե որ անվանակարգում ով է հաղթել:
Սակայն դերասան Սոս Ջանիբեկյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել մրցանակաբաշխությունից և գրել. «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա… շնորհակալություն ոչ մեկին: Անահիտ մրցանակաբաշխություն/2024»:
Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
Նշենք, որ դերասանը ժամեր անց հեռացրել է գրառումը: