Դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանը որոշել է հետևրդներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ փողով ամեն ինչ չես գնի՝ ո՛չ ընկերությունը, ո՛չ ազնվությունը, ոչ էլ արվեստը: Ֆեյսբուքում իր գրառումը նա սկսել է «Ես չեմ վաճառվում» տողերով։
Էլբակյանի խոսքով՝ ազնվությունը գին չունի։ Այն բարձրագույն արժեք է։ Գրում է BRAVO.am-ը:
«Աթոռները կգան ու կգնան։ Ամեն ինչ անցողիկ է։ Բայց մարդը մնում է։ Մնում է նրա թողած հետքը։ Մենք բոլորս մի օր գնալու ենք այս աշխարհից։ Կմնա միայն այն, ինչ թողել ենք մեզնից հետո։ Կարեւորը մարդ մնալն է։ Եվ դա է միակ հաղթանակը»,- նշել է դերասանուհին:















