«Նոր ալիք» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Ֆլորա Բիչախչյանը

«Նոր ալիք» միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի ռուսաստանաբանակ երգչուհի Ֆլորա Բիչախչյանը: Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրամյան իր էջում: Մրցույթը տեղի կունենա Ռուսաստանի Կազան քաղաքում՝ օգոստոսին: Գրում է Tert.am-ը:

Հիշեցնենք՝ Ֆլորան հանդիսատեսին հայտնի դարձավ  «Ну-ка, все вместе!» նախագծից: 

Երգչուհին 2025 թվականին մասնակցել է նաև «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին: Նա Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանել էր, որ «Եվրատեսիլ»-ում հայտնվել է իր հետևորդների հորդորների շնորհիվ: 

«Սկզբում անտեսում էի այդ նամակները, որովհետև չէի հավատում, որ այդ կարճ ժամանակահատվածում հնարավոր է ստեղծել նման երգ, հետո ինքն իրեն ստացվեց»,- նշել էր երգչուհին: