«Սիլվա Կապուտիկյան. Միայնակ մեծություն» գրքում զետեղվել են բանաստեղծություններ հեղինակի «Մեծ սիրո մասին», «Հարազատներին», «Իմ Հայաստանը», «Մտորումներ» շարքերից: Կապուտիկյանի լավագույն գործերը ներկայացվել են հայերենով և ռուսերենով: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր։
Շնորհանդեսի ընթացքում Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը ընդգծել է․ «Կապուտիկյանը ճանապարհորդում էր այն երկրներով, որտեղ հայաշատ համայնքներ կան, նա կապ էր պահպանում հայերի հետ, հայրենասիրություն քարոզում արտերկրում»։
Շնորհանդեսին բանաստեղծի ստեղծագործություններն ընթերցեցին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Խաչատրյանն ու Լիլիա Մկրտչյանը:
Գիրքը լույս է ընծայել «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը: Կենտրոնի հրատարակած առաջին գիրքը լրագրող Լևոն Ազրոյանի «Հույժ վտանգավոր է Ռայխի համար» գիրքը: