«Բրիտանացի երգչուհի Ադելը զարմացրել է երկրպագուներին 20 կիլոգրամով թեթևացած արտաքինով»,- գրում է The Sun-ը:
Երգչուհին հանուն արվեստի և արտաքինի հրաժարվել է քաղցր ըմպելիքներից և սկսել է խիստ սննդակարգի հետևել: Sirtfood սննդակարագը ենթադրում է այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ընկույզը, արմավը, խնձորը, ցիտրուսային մրգերը, հնդկաձավարը, ելակը, մաղադանոսը, ռուկկոլան: Կարելի է նաև կարմիր գինի և սև շոկոլադ: Ադելը, ով ատում էր ֆիզիկական վարժությունները, սկսել է նաև պիլատեսով զբաղվել: