Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամն առաջին անգամ պաշտոնապես հայտնվել են հասարակության մեջ ամանորյա արձակուրդներից և արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի թագավորական պարտականություններից հրաժարվեու սկլանդալից հետո: Ըստ Թագավորական պալատի Թվիթերի պաշտոնական հաղորդագրության՝ նրանք այցելել են Բրեդֆորդ:
Քեյթը և Ուիլյամն ամբողջ օրն անցկացրել են քաղաքում: Նրանք շրջել են փողոցներով, այցելել քաղաքապետարան, ինչպես նաև զրուցել տեղի բնակիչների հետ:
38-ամյա Քեյթ Միդլթոնը եղել է երկար մուգ կանաչ վերարկուով Ալեքսանդր Մակքուեյնից։ Դքսուհին կրել է նաև սև և սպիտակ հագուստ Zara ապրանքանիշից, որի կրծքավանդակին մեծ բանտ է եղել:
Թագավորական ընտանիքի երկրպագուները նշել են, որ Քեյթը, ինչպես միշտ, շատ հմայիչ և գեղեցիկ էր: Նրանք նկատել են նաև, որ դքսուհին նիհարել է: