Երգիչ Արամ Ասատրյանն այսօր կդառնար 67 տարեկան։ Երգիչ Թաթա Սիմոնյանը Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել Արամ Ասատրյանի հետ, որին կց թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Շնորհավոր ծնունդդ, ընկերս»:
Նշենք, որ ավելի վաղ Թաթան «Արամին» երաժշտական ստեղծագործությունը նվիրել էր ընկերոջ հիշատակին։
Հիշեցնենք, որ Արամ Ասատրյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին՝ 53 տարեկանում, սրտի կաթվածից: