Էմբեր Հերդը Վիրջինիայի դատարանում պարտվել է զրպարտության հայցով, որն իր դեմ ներկայացրել է Ջոնի Դեփը: Դերասանն ունի 50 մլն դոլար փոխհատուցում ստանալու իրավունք:
Էմբերը փորձել է ապացուցել, որ ենթարկվել է տնային բռնության, սակայն դատարանը փաստարկները համարել է ոչ բավականաչափ ուժեղ և Դեփին թույլ է տվել շարունակել պաշտպանել իր անվան պատիվը:
Զույգը ծանոթացել է 2011-ին «Ռոմային օրագրի» նկարահանումներին և բաժանվել 2016-ին: Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց Հերդը Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ: Դեփը պնդում էր, որ Հերդի բոլոր խոսքերը միֆեր են, որի պատճառով կործանվում էր իր կարիերան և «Կարիբյան ծովի ծովահենների» ֆիլմաշարում մասնակցության հնարավորությունը:
Վերջերս Դեփին պաշտպանել են նրա նախկին ընկերուհիներ Վայնոնա Ռայդերը և Վանեսա Պարադին, որոնք հերքել են Հերդի բոլոր հնարավոր փաստարկները բռնության մասին՝ նշելով Դեփի բացառիկ սիրալիրությունն ու հոգատարությունը հարաբերություններում։