Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալեքսանդր Արզումանյանը, ով ևս, կարծես թե, որոշել է ընտրել դերասանի մասնագիտությունը, ֆեյսբուքի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել և շնորհավորել երեխաների տոնը։
Լուսանկարում Ալեքսանդրը հոր հետ է։ Դատելով լուսանկարից՝ կադրում երեխան ընդամենը 4-5 տարեկան է։
«Շնորհավոր Հունիսի 1»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Ալեքսանդր Արզումանյանը։
Նշենք, որ հայտնի դերասանն ու իր որդին արդեն հասցրել են մի քանի նախագծում համատեղ նկարահանվել, իսկ հանդիսատեսն ու հեռուստադիտողը նրանց շատ ջերմ ու սիրով է ընդունել։