Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում։ Երգչուհին ներկայացել է գեղեցիկ, եթերային զգեստով ու նուրբ կերպարով։
Տանիքում արված լուսանկարներից մեկին կից երգչուհին գրել է․ «Մի փոքր էլ ձգվեմ և կկպնեմ անծայրածիր կապույտին»։ Իսկ մյուս հրապարակմանը կից Զարուհին գրել է․ «Մեր երկնքի ջինիջ կապույտը այս տարի կլինի ծովի փոխարեն»։