Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը վերջին շրջանում հազվադեպ է նոր լուսանկարներ հրապարակում ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ։
Դերասանուհին օրերս կրկին նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ, որոնք անչափ դուր են եկել ինստագրամյան հետևորդներին։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։
Ավելի վաղ Սոֆյան կիսվել էր երկրպագուների հետ իր մտքերով և գրել էր․«Երջանիկ է նա, ով կարող է գեղեցկություն տեսնել սովորական բաներում»։
Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարվա սեպտեմբերին: Նրանք միասին են արդեն մի քանի տարի: