Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները, որը նախկինում համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը, դստեր հետ զարդարել է Vogue-ի շապիկը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երիտասարդ մայրիկն իր երկամյա դստեր հետ հայտնվել է Vogue Չեխոսլովակիայի 24-րդ համարի շապիկին: Պարբերականը նկատում է, որ երկամյա փոքրիկի համար սա մեծ ձեռքբերում է:
Լուսանկարներն արվել են Ջենների՝ Լոս Անջելեսում գտնվող 36,5 դոլար արժողությամբ նոր առանձնատանը: Հետաքրքրական է, որ լուսանկարներն արվել են ներկայում մեծ պահանջարկ վայելող Zoom ծրագրի միջոցով: Աստղային մորն ու դստերը լուսանկարել են հանրահայտ Բորելի եղբայրները: