«Союзмультфильм» կինոստուդիան ներկայացրել է «Դե, սպասիր» («Ну, погоди!») մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարները, գրում է ria.ru-ն։
«3D ձևաչափի տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծելով «Դե սպասիր»-ի նոր մշտական հերոսների կերպարները՝ մենք փորձել ենք գտնել այնպիսի տիպաժներ, որոնք մոտ կլինեն ժամանակակից երեխաներին և վստահություն կառաջացնեն նրանց ծնողների մոտ։ Նոր սերիալը նախատեսված է 6-8 տարեկան երեխաների համար»,- ասել է «Союзмультфильм»-ի գլխավոր պրոդյուսեր Յուլյա Օսետինսկայան:
Նրա խոսքով՝ փորսուղ Տիմը, ոզնի Շուն և եղջերու Ուլյան ակտուալ են, նրանք ընկերասեր են և միշտ պատրաստ են օգնել։
«Վստահ եմ, որ հանդիսատեսը կսիրի նոր կերպարներին։ Մեզ նրանք շատ են դուր գալիս»,- հավելել է նա։
Ինչպես պատմել են կինոստուդիայում, մուլտֆիլմի առաջին սերիաները կհայտնվեն այս տարի, առաջին սեզոնի շրջանակում կթողարկվի յոթ րոպե տևողությամբ 26 դրվագ։