Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ, սուպերմոդել Քենդալ Ջենները առաջիկայում կթողարկի իր կոսմետիկ միջոցների հավաքածուն, գրում է Wonderwall-ը։
Չորեքշաբթի 24-ամյա մոդելը և նրա կրտսեր քույրը՝ Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջենները, Ինստագրամում ցուցադրել են Kendall by Kylie Cosmetics-ի փաթեթավորումը։
Հայտնի քույրերի համատեղ հավաքածուի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Քենդալն ավելի վաղ խոստովանել էր, որ պատրաստվում է դիմահարդարման աշխարհին ներկայացնել քրոջ հետ համագործակցությունը։
Նշենք, որ 39-ամյա Քիմ Քարդաշյանը 2017 թվականին հիմնել է KKW Beauty-ն և KKW Fragrance-ը, որոնք վաճառվում են Ulta և Sephora խանութներում:
22-ամյա Քայլին Kylie Cosmetics-ը հիմնել է 2015 թվականին, իսկ Kylie Skin-ը՝ 2019 թվականին։