«Սեքսը մեծ քաղաքում» ամերիկյան հեռուստասերիալից հայտնի դերասան Ջեյսոն Լյուիսն օրերս հայտնվել է ավստրալական հեռուստաալիքներից մեկի առավոտյան հաղորդմանը և զարմացրել երկրպագուներին իր տեսքով, գրում է Daily Mail պարբերականը։
Մոտ երկու տասնամյակ առաջ ամերիկյան HBO հեռուստաալիքով ցուցադրված հանրահայտ սերիալից երկրպագուների շրջանում որպես շեկ, երկար մազերով երիտասարդ տպավորված դերասանին 49 տարեկանում դժվար է ճանաչելը։ Նա այժմ ներկել է մազերը, փոխել սանրվածքը, մորուք աճեցրել, տարիքի հետ աչքերի շուրջ ի հայտ են եկել նաև կնճիռներ։
Հեռուստահաղորդավարների հետ խոսելով մինչ այժմ սերիալի արդի լինելու մասին՝ նա նշել է, որ դա մեծապես կապված է նախ վերնագրի և հետո նաև անձնակազմի լավ կատարած աշխատանքի հետ։
Դերասանը խոսել է նաև մի շարք բաց տեսարանների, դրանց նկարահանումների ընթացքի, սերիալից իր ստացած դասերի և այլնի մասին։