Netflix և Skydance ընկերությունները համացանցում հրապարակել են Գրեգ Ռուցկիի գրաֆիկական վեպի հիման վրա նկարահանված «Անմահ գվարդիա» մարտաֆիլմի թրեյլերը:
Ֆիլմի հերոսուհի Էնդին է (Շարլիզ Թերոն) և իր անմահ մարտիկները տարբեր դարաշրջաններից, որոնք երկար ժամանակ է՝ պայքար են մղում մարդկության փրկության համար: Հանկարծ պարզվում է, որ նրանց կարողությունները վտանգված են, նրանք ստիպված են լինում թաքնվել և միաժամանակ մարզել նոր մարտիկի ՝ Նիալ անունով (Կիկի Լեյն):
Թրեյլերում ցուցադրված է, թե ինչպես է աշխատում նրանց «անմահությունը» և ինչպես են նրանք տիրապետում կռվի հնարքներին:
Ֆիլմի ռեժիսորը Ջինա Փրինս-Բայթվուդն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Գարրի Մելլինգը, Չիվեթել Էջիոֆորը, Մաթիաս Շոնարթսը:
Ֆիլմի պրեմիերան ծրագրված է հուլիսի 10-ին: