Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:
Համերգին մասնակցում են՝
- «Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան,
- «Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան,
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան,
- Վահան Արծրունի – երգիչ, երգահան,
- Նորայր Քարտաշյան – բլուլահար,
- Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան – ակուստիկ դուետ,
- Արթուր Կարապետյան – դերասան: