TNT հեռուստաալիքի «Танцы» շոուի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հաղորդման եթերում հայտարարել է շոուի հաղորդավար Լյայսան Ուտյաշևան:
Կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել մասնակիցներ Ռաշի, Սվետա Կամբուրի և Բրայան Օպոկուի մոտ:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հիվանդանոցում է նաև պարուսույց Իգոր Ռուդնիկը։
«Մոսկվայում բարդ համաճարակաբանական իրադրության կապակցությամբ մենք որոշում ենք կայացրել դադարեցնել շոուի նկարահանումները։ Մարդկանց առողջությունը, ովքեր ստեղծում են այս լայնածավալ նախագիծը, և մասնակիցները մեզ համար առաջին տեղում են»,- ասել է Ուտյաշևան:
Նա հստակեցրել է, որ նկարահանումները կվերսկսվեն 2021 թվականի սկզբին։