Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ «Միստր X»–ի՝ Արթուր Հակոբյանի դուստրը երեկ դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ երգիչը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել։
«Միակ աղջիկը, ում կամքին ու կամակորությանը ենթարկվում եմ խոնարհաբար… ենթարկվում եմ սիրով… Երբևէ ոչ մեկին չեմ ասել կյանքս.. բայց նրան միշտ ասում եմ, Իզաբելը կյանք է տալիս ինձ ամեն օր։
Շնորհավոր ծնունդդ, աղջիկս։
2018-ի փետրվար 5-ը դարձավ իմ ամենասիրած օրը բոլոր օրերից»,– գրել է նա՝ կից հրապարակելով դստեր լուսանկարները։
Նշենք, որ Արթուրն ու կինը՝ Սվետլանա Բոսնոյանը, երեխայի ծննդից որոշ ժամանակ անց ամուսնալուծվել են: