Մահացել է Hustler ամսագրի հիմնադիր Լարի Ֆլինտը: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես նշում է TMZ ամսագիրը՝ Ֆլինտը մահացել է 78 տարեկանում Լոս Անջելեսում: Նրա մահվան մասին հայտնել են իր ընտանիքի ներկայացուցիչները:
Հստակեցվում է, որ մահվան պատճառը, նախնական տեղեկություններով, սրտի անբավարարությունն է եղել:
2017-ին Լարի Ֆլինտը հայտարարել էր 10 մլն դոլարի պարգևատրման մասին նրան, ով կտրամադրի նյութեր, որոնք կնպաստեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին:
Ֆլինտը 4 գրքերի հեղինակ է: