Երեկ՝ հունիսի 9-ին, դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի հարսանիքն էր․ զույգը պսակադրվել է Սանահինի վանական համալիրում:
Պսակադրության արարողությանը ներկա են եղել զույգի ընտանիքներն ու մտերիմները: Նորապսակները հարսանիքին հանրային մեծ հնչեղություն նախընտրել են չտալ:
Հայկն ու Անին հարաբերություններն օրինականացրել են դեռ ապրիլին՝ ամուսնությունը գրանցելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում:
Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ նախորդ տարի: «Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ ա…»՝ այս տողերով 2020-ի նոյեմբերին Անին խոստովանություն էր կատարել սոցցանցում՝ հրապարակելով իր եւ Հայկի լուսանկարը, ով Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր: