Բալիկի ծննդին ընդառաջ Սոֆյա Պողոսյանը մեկնել է ԱՄՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին:

Սոֆյան հղիության 8-դ ամսում է։ Երեխայի ծննդին ընդառաջ Սոֆյան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դերասանուհին Ինստագրամի իր էջում հրապարակումներ անում է, սակայն չի նշում, որ Միացյալ Նահանգներում է։

Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց հունիսին։ Նա և Աշոտը պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչև այդ տևական ժամանակ միասին էին ապրում: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ կմայրանա: