Էմմա Սթոունը կվերադառնա «Cruella» ֆիլմի նկարահանումներին

Լավ նորություն ֆիլմի բոլոր երկրպագուների համար. Էմմա Սթոունը կմասնակցի Cruella-ի շարունակությանը: Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ Էմման մտադիր էր դատական ​​գործ հարուցել Դիսնեյի դեմ՝ գումար չվճարելու պատճառով, նա միևնույնն է համաձայնագիր է ստորագրել նկարահանումներին մասնակցելու համար: Էմմա Սթոունի գործակալ Պատրիկ Ուայթսելը հայտարարություն է տարածել գործարքի վերաբերյալ:

«Այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ կարող է լինել արդար առաջընթաց, որը «կպաշտպանի» արտիստներին: Մենք հպարտ ենք աշխատել Էմմայի և Դիսնեյի հետ ու գնահատում ենք ստուդիայի պատրաստակամությունը»,- նշել է Պատրիկը:

Հիշեցնենք, որ «Craulla»-ն Էմմա Սթոունի մասնակցությամբ քրեական կատակերգություն է: