Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը մեկնել են համատեղ հանգստի

Եթե ​​բաց եք թողել, նշենք, որ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը սիրավեպի մեջ են անցյալ աշնանից։ Զույգը երկար ժամանակ չի թաքցրել իր հարաբերությունները (պապարացիների շնորհիվ)։ Հայտնի է դարձել, որ նրանք միասին են մեկնել հանգստի։

Սիրահարները որոշել են հանգստյան օրերն անցկացնել Կարմելում (Կալիֆորնիա)։ Նրանց է միացել նաև մեկ այլ հայտնի զույգ, որի մասին կարծես թե խոսում են բոլորը՝ Թեյլոր Սվիֆթը և Թրևիս Քելսը:

Ի դեպ, Բրեդլի Կուպերի նախկինը՝ Իրինա Շեյքը նույնպես կարծես սեր է փնտրում։ Տաբլոիդները գրում են, որ Թոմ Քրուզը իդեալական կողակից կլիներ ռուս մոդելի համար։