Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը սպասում են երկրորդ երեխային

34-ամյա մոդել Ռոզի Հանթինգոն-Ուայթլին շուտով երկրորդ անգամ մայր կդառնա։ Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան էջում արված հրապարակմամբ։ Դերասան Ջեյսոն Սթեթհեմի կինը լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում նորաձև կերպարներում է․ մոդելը հաճախ է իր ոճային լուքերը ցուցադրում սոցիալական ցանցի հետևորդներին։ Շարքը եզրափակում է լուսանկարը, որում երևում է մոդելի կլորացած որովայնը։

«Երկրորդ փուլ»,- մեկնաբանություններում գրել է մոդելը, իսկ հետևորդները սկսել են շնորհավորել աստղային զույգին։

Ի դեպ, Ռոզին և 54-ամյա Ջեյսոն Սթեթհեմը  մեծացնում են որդուն՝ Ջեքին, որը լույս աշխարհ է եկել 2017թ․-ի հունիսի 24-ին։

Ռոզին և Ջեյսոնը միասին են տաս տարուց ավելի, սակայն առայժմ չեն շտապում օրինականացնել հարաբերությունները, թեև դերասանը մոդելին առաջարկություն է արել։ 2020թ․-ին Ռոզին խոստովանել է, որ ցանկանում է սիրելիից էլի երեխաներ ունենալ։