Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի շքեղ հանգիստը Մալդիվյան կղզիներում (լուսանկարներ)

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս օրերին վայելում են իրենց հանգիստը։

Զույգն ընտրել է Մալդիվյան կղզիները, որտեղից Դավիթն ու Աննան պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում սոցցանցային իրենց էջերում։

Նրանք ոչ միայն իրենց լուսանկարներն են հրապարակում, այլև ցույց են տալիս միջավայրը և հանգստի շքեղ պայմանները։

Ի դեպ, մի քանի օրից՝ օգոստոսի 25-ին, զույգը կտոնի ամուսնության 3-ամյակը։ Նրանց դուստրը՝ Կարինան, արդեն 1 տարեկան է։