Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին

Կիևում այսօր կյանքի 63-րդ տարում մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին` Սուրեն Փարաջանովը։ Տեղեկությունը հայտնում է Փարաջանովի թանգարանի Ֆեյսբուքի էջը:

Նշենք, որ նա մոր՝ Սվետլանա Շչերբատյուկի հետ (Փարաջանովի երկրորդ կինը) Սուրեն Փարաջանովն ապրել է Կիևում, որտեղ նրանք տեղափոխվել են Փարաջանովի մահից հետո` 1990 թվականին: Շչերբատյուկը, որ մահացել է 2020 թվականին, որդու հետ պարբերաբար ժամանել է Երևան:

Ի հիշատակ Սուրեն Փարաջանովի՝ տուն-թանգարանը տեղադրել է նամակներից մեկը, որը հայրը որդուն բանտից է գրել:

«Վեց ամիս ինձ համար շատ դժվար է առանց քեզ ու ազատության, բայց ավելի ծանրանում, երբ հիվանդ ես։ Մի քիչ էլ,ու էլ չէի դիմանա հիվանդանոցային տանջանքին։ Այն ամենը, ինչ ես ունեմ այստեղ և Թբիլիսիում `քոնն է։ Կարող ես տնօրինել, ինչպես ուզում ես։ Վեր կանգիր ամեն ինչից և որևէ մեկի հետ ավելորդ խոսակցությունների մեջ չմտնես»,- գրել է Փարաջանովը որդուն:

Ռեժիսորի երևանյան թանգարանում ցուցադրվում են կոլաժներ, որոնք նա նվիրել է կնոջը և որդուն: