Դեմի Մուրի նոր թրենդային տեսանյութն ու շլացուցիչ կազմվածքը

Դեմի Մուրն ընտանիքի հետ հանգստանում է ծովափին: Դերասանուհին հրապարակել է TikTok-ի վերջին թրենդային տեսանյութի իր տարբերակը, որտեղ դստրերի, ընկերների և շան հետ տնից ցատկում է լողափ: 

«Ընտանեկան զվարճանք՝ արևի տակ», – տեսանյութին կից գրել է Մուրը և շնորհակալություն հայտնել ընտանիքի ընկերներից Պատրիկ Հիլգարթին՝ տեսանյութը մոնտաժելու համար: