Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Մադոննան անվճար համերգ է անցկացրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Կոպակաբանա լողափում, որին մասնակցել է 1,6 մլն մարդ։ Այս մասին հայտնել է The Guardian-ը։

«Քաղաքի պաշտոնյաները հաշվարկել են, որ համերգին ներկա է եղել 1,6 միլիոն մարդ, ոմանք էլ շոուին հետևել են բնակարաններից կամ հյուրանոցներից», – գրում է թերթը:

Համերգը փոփի թագուհու Celebration համաշխարհային շրջագայության եզրափակիչ իրադարձությունն էր։

Հրատարակությունը նշել է, որ երաժշտասերները լցրել են ոչ միայն լողափը, այլև հարակից փողոցները։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ համերգի կազմակերպման համար ծախսվել է մոտ 20 մլն ռեալ։ Նախնական հաշվարկներով՝ միջոցառումը Ռիո դե Ժանեյրոյի տնտեսությանը ներգրավել է մոտ 300 մլն ռեալ: