Հայկոյին ճանապարհեցին «Վերև» երգի ներքո՝ բարձր ծափահարություններով

Երաժշտասեր քաղաքացիները երգիչ, երգահան Հայկոյին ճանապարհեցին տևական ծափահարություններով՝ երգչի «Վերև» երգի ներքո։

Վաղ առավոտից երգչի հարազատները, ընկերներն ու նրա երկրպագուներն Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բակում էին։ Նրանք վերջին հրաժեշտը տվեցին Հայկոյին։

Նշենք, որ երգչի մահվան պատճառը կորոնավիրուսն է։ Սեպտեմբերի 21-ին նա ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել։