Netflix-ը փակել է Փերիս Հիլթոնի խոհարարական շոուն

Netflix-ը փակել է Փերիս Հիլթոնի Cooking With Paris շոուն առաջին եթերաշրջանից հետո։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։

Հաղրդման վեց դրվագներ թողարկվել են հարթակում 2021 թվականի օգոստոսին և որոշ ժամանակ նույնիսկ հասել են Netflix-ի թոփ 10-ի ամենօրյա վարկանիշին։

Cooking with Paris-ում դերասանուհին խոսել է խոհարարության տեխնիկայի մասին և հաճախ հրավիրել հայտնի հյուրերի, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը և Դեմի Լովատոն:

Նշենք, որ թողարկումներն ուղեկցվել են հաղորդավարի տարօրինակ արարքներով։ Այսպիսով, նա համբուրգերները հարթեցնում էր ադամանդներով պատված բահի միջոցով կամ մարինացնում էր միսը փետուրներով վառ հանդերձանքով: