Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, որ ինքն ու որդին՝ Արմանը, լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, մուլտի վիզա են ստացել ԱՄՆ մեկնելու համար։
Լուսանկարից երևում է, որ վիզան տրամադրվել է 3 տարի ժամկետով։ Թե երբ և որքան ժամանակով են մեկնելու ԱՄՆ, Անահիտը չի հայտնել։
Ժամանակին երգչուհին բավականին հաճախ էր մեկնում ԱՄՆ։