Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են երրորդ երեխային

Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են իրենց երրորդ երեխային։ Սիրուշոն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով հայտնել է ուրախալի լուրը։

Երգչուհին տեսանյութը նկարել է իր  «Ես ու դու» երգի ներքո, որը նվիրել է ամուսնուն՝ Լևոնին։ Այն ներկայացնում է զույգի սիրո պատմությունը։

Սիրուշոն և Լևոնը 2 որդի ունեն՝ 7–ամյա Ռոբերտը և 5–ամյա Միքայելը։ Զույգն ամուսնացած է արդեն 10 տարի, սակայն միասին է 21 տարի։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)