«Առաջին ալիքը» հայտնել է, թե ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2022-ին

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Առաջին ալիքը»։

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին։

«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,-ասել է Ռոզա Լինը։