Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ տարածքում կրկին հասանելի է «Ժողովրդի ծառան» հումորային սերիալը, որի գլխավոր դերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։
«Դուք խնդրեցիք, և այն վերադարձավ։ «Ժողովրդի ծառան» Netflix-ով կրկին հասանելի է ԱՄՆ-ում: 2015 թվականի երգիծական կատակերգական սերիալում Վլադիմիր Զելենսկին մարմնավորում է ուսուցչի դերը, որն անսպասելիորեն նախագահ է դառնում այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ տեսահոլովակը, որտեղ նա բողոքում է կոռուպցիայից, հանկարծակի տարածվում է համացանցում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։