Disney-ը հաստատել է առաջին տրանսգենդեր դերասանուհու մասնակցությունը նոր սերիալում

Բրիտանացի դերասանուհի Թալիսա Գարսիան նկարահանվել է Disney+-ի նոր սերիալում, որը կոչվում է «Willow»: Ըստ Deadline-ի՝ նա դարձել է սթրիմինգային ծառայության առաջին տրանսգենդեր դերասանուհին։

Սերիալը լինելու է 1980-ականներին թողարկված համանուն ֆանտաստիկ նախագծի սփին-օֆֆը: Պատմության մեջ արքայադուստրը փորձում է փրկել իր երկվորյակ եղբորը և հավաքում է մի խմբի, որը պատրաստ է օգնել իրեն այդ հարցում։ Նոր սերիալում Գարսիայի դերը կլինի էպիզոդիկ՝ նա կմարմնավորի թագուհուն։

«Նկարահանումների ժամանակ Գարսիայի շատ գործընկերներ աջակցել են նրան»,- ասել են սերիալի հեղինակները։ Մինչդեռ նախագծի թողարկման ճշգրիտ ամսաթիվ, և դրվագների քանակի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Թալիսա Գարսիան առավել հայտնի է BBC-ի՝ «Baptiste» քրեական թրիլլերով: Դրաման պատմում է հետախույզ Ժուլիեն Բապտիստի մասին: