Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հրաժարվել են մասնակցել Բեքհեմի որդու հարսանիքին

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, մերժել են Բրուքլին Բեքհեմի և դերասանուհի Նիկոլա Պելցի հարսանիքին մասնակցելու հրավերը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

Հայտնի է, որ 23-ամյա փեսացուի ծնողները՝ Դևիդ ու Վիկտորիա Բեքհեմներն, ավելի վաղ Քեմբրիջի դուքսին և դքսուհուն անձնական հրավեր են ուղարկել Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։

Թեև 2011 թվականին տեղի ունեցած արքայական զույգի պսակադրությանը մասնակցել են  նաև Բեքհեմները, սակայն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը քաղաքավարի կերպով հրաժարվել են ներկա գտնվել Բեքհեմների տղայի հարսանեկան արարողությանը։

Նշենք, որ Բեքհեմները նաև մասնակցել են արքայազն Հարրի և Մեգան Մարքլի պսակադրությանը։

Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելցի պլանավորված հարսանիքի մասին հայտնի է դարձել 2020 թվականի հուլիսին: Անգլիայի հավաքականի ավագի որդին ամերիկացի դերասանուհուն առաջարկ է արել և ստացել է նրա համաձայնությունը։ «Խոստանում եմ քեզ դառնալ լավագույն ամուսին և մեր երեխայի լավագույն հայրը մի օր»,- խոստովանել է Բրուքլինը։

Այս տարվա ապրիլին հաղորդվել էր, որ Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելցի հարսանիքը ընտանիքի վրա կնստի երեք միլիոն ֆունտ ստեռլինգ։