Դուռը բացում ենք ու հայտնվում Ալադինենց «դաչայում»․ Գարիկի և Սոնայի արկածները Դուբայում

Երգչուհի Սոնա Ռուբենյանը, երգիչ Ռազմիկ Ամյանը, երաժիշտ Գարիկ Պապոյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը Դուբայում մասնակցել են հարսանեկան արարողության: Երգիչ Գարիկ Պապոյանն ինստագրամի իր էջում հրապարակել է վլոգ՝ բացահայտելով Դուբայում ունեցած արկածները։

Գարիկ Պապոյանը պատմել է, որ Դուբայում նրանք այցելել են անապատում գտնվող սրճարան և կատակելով պատմել․ «Ձիու չիր է այստեղ։ Հիմա թեթև հպումով բացում ենք դուռն ու հայտնվում Ալադինենց դաչայում, որտեղ նրա քույրն ու մայրը պատրաստում են ալադիկ»։

Գարիկ Պապոյանը նաև նշել է, որ երգելուց բացի նաև 3 լեզվով վարել է հարսանիքը։ Դուբայում տեղի ունեցած հարսանիքի հաջորդ օրը խումբը մեկնել է Մոսկվա՝ հարսանիքի, որտեղ երգել է նաև Էրիկ Կարապետյանը։