Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է ավագ քրոջ՝ Քորթնիի շքեղ իտալական հարսանիքի ժամանակ կրած զգեստի «գաղտնիքը»: 41-ամյա Քարդաշյանը նշել է, որ հատուկ այդ առիթի համար նոր զգեստ չի գնել, այլ իր հսկայական զգեստապահարանից հանել է 2011-ին գնված Dolce & Gabbana երկարափեշ զգեստը, որը, սակայն, փորձել է մի քիչ թարմացնել ու ավելի ժամանակակից դարձնել:
«Երբ իմացա, որ պետք է Իտալիա գնամ, հանեցի ունեցածս Dolce & Gabbana բոլոր զգեստները, որպեսզի նորից փորձեմ ու հասկանամ՝ արդյոք կարող եմ ևս մեկ անգամ կրել: Զգեստը, որը կրեցի հարսանիքին Dolce & Gabbana էր, որը գնել էի 2011-ին Bergdorf Goodman-ում ու հագել Glamour Awards մրցանակաբաշխությանը: Բայց զգեստն ավելի ժամանակակից և ավելի իմը դարձնելու համար, վրայից հագա ժանյակավոր Veterments (վրացական ապրանքանիշ) զգեստ, որն ունեի զգեստապահարանումս»,-ինստագրամյան էջում գրել է նա: