Ասեք՝ թող 63 տարեկանում հանգստանա. 50 Cent-ը ծաղրել է Մադոննայի անկեղծ լուսանկարները

46-ամյա ամերիկացի ռեփեր 50 Cent-ը ծաղրել է 63-ամյա երգչուհի Մադոննայի անկեղծ լուսանկարները, ինչպես նաև նրան համեմատել այլմոլորակայինների հետ։ Արտիստը Instagram-ի իր էջում հրապարակել է երգչուհու նկարները, որոնցում Մադոննան անկողնու վրա կեցվածք է ընդունել խալաթով և արևային ակնոցով։

50 Cent-ը ուշադրություն է հրավիրել լուսանկարների վրա՝ դրանք իր էջում տեղադրելով հումանոիդների պատկերների հետ՝ այդպիսով ակնարկելով այլմոլորակայինների հետ աստղի նմանությունը։

«Հուսով եմ, որ այս լուսանկարը նրա երեխաները չեն արել: LOL! Ինչ-որ մեկը նրան թող ասի, որ 63 տարեկանում հանգստանա»,- հորդորել է ամերիկացի ռեփերը։

Այնուամենայնիվ, արտիստի ոչ բոլոր երկրպագուներն են գնահատել նրա հումորը. գրառման մեկնաբանություններում շատերը մեղադրել են 50 Cent-ին տարիքի և կանանց հանդեպ ատելության մեջ: