«Արդեն հայի հարս եմ». Սարիկ Անդրեասյանը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել ինքնաթիռում

37-ամյա ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ընկերուհուն յուրահատուկ կերպով է ամուսնության առաջարկություն արել: Նա 26-ամյա դերասանուհի Ելիզավետա Մորյակին հրավիրել է օդային ուղեւորության:

Նրանք մերձմոսկովյան Մյաչկովո օդանավակայան են ժամանել անբարենպաստ եղանակային պայմաններում, երբ ցիկլոն էր մոտենում:

«Սկզբում վախենում էի եղանակից ու անգամ չէի ցանկանում որեւէ տեղ թռչել: Օդաչուն դա հասկացավ ու փորձեց որքան հնարավոր է արագ ինձ նստեցնել ինքնաթիռ: Նախատեսված ժամանակից 20 րոպե շուտ շարժվեցինք: Ահավոր վախեցած էի, իսկ օդաչուն՝ նյարդայնացած»,- խոստովանել է Լիզան:

Թռչելու ընթացում Անդրեասյանը ցույց է տվել գետնի վրա արված ռոմանտիկ գրությունը. «Քեզ սիրում եմ: Ամուսնացիր ինձ հետ»:

Սակայն դերասանուհին սկզբում այնքան էլ չի գնահատել այդ ռոմանտիկ քայլը. «Բոլոր մտքերս այն մասին էին, որ ջարդուփշուր կլինենք ու պետք է արագ վայրէջք կատարենք: Իջանք ու այն, ինչ կատարվեց հետո, սարսափելի էր: Կարկուտ սկսվեց: Թրջվել էինք, բայց հույզերը պատել էին մեզ: Ինձ, որ ողջ ենք, գետնի վրա ու արդեն հայի հարս եմ»:

Նա նաև ամուսնական մատանիով նկար է հրապարակել: Մատանին Mercury-ից է ու արժե 3 մլն ռուբլի:

Անդրեասյանն էլ այս նկարով է կիսվել ու գրել. «Նա չէր կարող ասել ոչ»:

Սա Մորյակի առաջին ամուսնությունն է, ռեժիսորը նախկինում ընտանիք կազմել է ու 2 երեխա ունի՝ Մարկը և Մարտինը:

«Կարողացել եմ լեզու գտնել տղաների հետ: Պետք է գիտակցված ընտրել երեխաներ ունեցող տղամարդու: Երբ նախկին հարաբերություններից երեխաներ կան, հասկանում ես, որ նախկին կինն էլ ամեն դեպքում ներկա է լինելու քո կյանքում: Այդ ամենը հեշտ չէ»,- խոստովանել է դերասանուհին: