Մեր սիրո պտուղ. Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի շնորհավորանքը՝ որդուն

Դերասան Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի հետ համատեղ ինստագրամյան էջում հրապարակել է որդու՝ Ալբերտոյի լուսանկարը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ։

«Մեր սիրո պտուղ, մեր առաջնեկ, մեր խելացի տղա, ծնունդդ շնորհավոր: Ուզում ենք, որ ապրես խաղաղ երկնքի տակ, ունենաս լուսավոր ապագա, մենք վստահ ենք, որ դու մեծ մարդ ես դառնալու»,- գրել են լուսանկարին կից:

Հավելենք, որ Գրիգորն ու Հռիփսիմեն երկու որդի ունեն՝ Ալբերտոն և Ռոբերտոն։