Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել իր միակ դաջվածքը՝ արված անսպասելի տեղում

Քիմ Քարդաշյանը, ով ժամանակին դաջվածքները համեմատել է «Bentley-ին պիտակ փաքցնելու» հետ, գաղտնի դաջվածք է արել։ Այս մասին նա խոսել է The Kardashians-ի նոր դրվագում, հայտնում է E!News-ը։

Իր վարսահարդար Քրիս Էփլթոնի հետ զրուցելիս Քիմը ցուցադրել է անսահմանության նշանը, որը դաջված է ներքևի շրթունքի ներսի հատվածում։ Նա այս դաջվածքն արել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Saturday Night Live դեբյուտից հետո։

«Կա մի բան, որ դուք չգիտեք իմ մասին: Այն գիշերը, երբ ես հայտնվեցի SNL-ում, ես և իմ բոլոր ընկերները նույն դաջվածքներից արեցինք, և բոլորը դրանք արեցինք իրենց ձեռքերին, իսկ ես մտածեցի՝ «անհնար է, որ ես դա անեմ: Ես չափն անցա տեղի ընտրության հարցում։ Ոչ ոք չգիտի իմ դաջվածքի մասին, ոչ ոք դա չի տեսնում, ես ինքս մոռանում եմ դրա մասին։ Բայց ժամանակ առ ժամանակ, երբ ատամներս մաքրում եմ ատամնաթելով, սև գույնն եմ տեսնում ու զարմանում. «Ի՞նչ է այս սև բանը»: Ես վերջապես տիպ կպցրի Bentley-ի վրա», – ասել է նա:

Քիմի հետ միասին, շոուի մնացած դերասանական կազմը, ներառյալ նրա այժմ նախկին ընկեր Փիթ Դևիդսոնը, նույնպես դաջվածքներ են արել անսահմանության նշանով SNL-ում նրա դեբյուտից հետո: