Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ Հայաստանը եզրափակչում է

LADANIVA performing Jako for Armenia at the Second Semi-Final at Malmö Arena

Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները` Լատվիա, Ավստրիա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Իսրայել, Հունաստան, Էստոնիա, Շբեյցարիա, Վրաստան, Հայաստան:

Հավելենք, որ այսօր ելույթ ունեցան 19 երկիր՝ Մալթան, Ալբանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Ավստրիան, Դանիան, Հայաստանը, Լատվիան, Իսպանիան, Սան Մարինոն, Վրաստանը, Բելգիան, Էստոնիան, Իտալիան, Իսրայելը, Նորվեգիան, Նիդերլանդները։

Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին։