Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ծրագրում է այս ամառ ելույթ ունենալ Ռուսաստանում։ Այս մասին գրում է Mash տելեգրամյան ալիքը՝ հղում անելով համերգի կազմակերպիչներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ արտիստի հետ արդեն պայմանագիր է կնքվել։ Սպասվում է, որ նա հունիսի 8-ին՝ իր ծննդյան օրը, շոու կկազմակերպի Ռուսաստանում:

Ըստ Mash-ի՝ Քանյե Ուեսթի հետ բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի: