Կիրկորովի 91-ամյա հայրը բաժանվել է երիտասարդ սիրելիից

Ֆիլիպ Կիրկորովի 91-ամյա հայրը ՝ Բեդրոսը, բաժանվել է իր սիրելիից, որն իրենից փոքր էր 47 տարով։ Հայտնում է Vnews.am-ը։

Ծննդյան օրը Կրեմլի պալատում համերգի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը ներկաներին պատմել է, որ իր հայրը հարաբերություններ ունի Օլեսյա անունով 43-ամյա կնոջ հետ։ Ընտանիքի ընկերների խոսքով՝ Կիրկորով ավագի սիրելին դստեր հետ տեղափոխվել է նրա հետ ապրելու։

Այս ձմռանը զույգը մեծ վիճաբանություն է ունեցել, և Բեդրոսը խնդրել է Օլեսյային հեռանալ իր բնակարանից։ Զույգի կոնֆլիկտի պատճառները չեն հաղորդվում. ենթադրաբար, Օլեսյան ցանկանում էր օրինականացնել հարաբերությունները Կիրկորով ավագի հետ, ինչի հետ նա համաձայն չէր:

Նշվում է, որ այժմ Բեդրոսը միայնակ չէ. ընկերների խոսքով, նա հանդիպում է նոր կնոջ հետ, որը զբաղվում է բարեգործական գործունեությամբ և խնամում է նրան։ Հայտնի է, որ Կիրկորով ավագի նոր սիրեկանը նույնպես նրանից փոքր է․ նա 57 տարեկան է։ Կինը շատ հոգատար է, վերահսկում է նրա առողջական վիճակը, ուղեկցում բուժզննումների։ 91 տարեկանում Ֆիլիպի հայրը փայլում է երջանկությունից և անընդհատ շնորհակալություն է հայտնում իր նոր ընկերուհուն խնամքի և ուշադրության համար», ընդգծել են Բեդրոս Կիրկորովի ընկերները։