Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի՝ Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Այնտեղ տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում:

Նշենք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։

Նշենք, որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։