Թոմ Հարդին որոշել է բազմամյա ընդմիջում վերցնել դերասանական կարիերայից առողջական պատճառներով, հաղորդում է Daily Mail-ը։
48-ամյա դերասանը ցանկանում է հանգստանալ, հայտնել են ներքին աղբյուրները։ Թոմն այժմ ավարտում է «Գանգստերների երկիրը» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որից հետո նա գնում է «ստեղծագործական հանգստի», որը կարող է տևել մի քանի տարի։
Անցյալ տարի Հարդին խոստովանեց, որ «քայքայվում է»՝ աշխատելով այն դերերի վրա, որոնք պահանջում են ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն։ «Ես երկու անգամ ծնկի վիրահատություն եմ տարել, մեջքիս միջողնային սկավառակի ճողվածք ունեմ, և ես իշիասով եմ տառապում։ Ամեն ինչ քայքայվում է, և այն չի բարելավվելու», – մեկնաբանել է դերասանը իր առողջական վիճակը։














